211652_close_icon
views-count12533 դիտում article-date 09:43 24-08-2017

ԵԱՀԿ Մինսկի խումբը ամերիկացի նոր համանախագահ է նշանակել

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդը Վաշինգտոնում հայտարարել է, որ օգոստոսի 28-ից ԵԱՀԿ ՄԽ նոր մշտական համանախագահ կդառնա Էնդրյու Շեֆերը։ «Շատ ուրախ եմ հայտնելու, որ երկուշաբթի օրվանից համանախագահ կլինի Էնդրյու Շեֆերը։ Նա շատ փորձառու ամերիկացի դիվանագետ է։ Շեֆերը զբաղեցրել է Վիեննայի միջազգային կազմակերպություններում ԱՄՆ առաքելության հավատարմատարի պաշտոնը»,-ասել է Հոգլանդը և հավելել, որ Շեֆերը փորձառություն ունի Կիպրոսի և այլ հակամարտությունների կարգավորման գործում։ «Կարծում եմ, որ Պետդեպն ու պետքարտուղարն ընտրել են փայլուն համանախագահ։ Նոր համանախագահն այժմ տիրապետում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված ամբողջական տեղեկատվությանը և պատրաստ է ստանձնել պարտականությունները»,-նշել է նա:

Նմանատիպ նյութեր