211652_close_icon
views-count4288 դիտում article-date 12:07 24-08-2017

Ամերիկացիները կստեղծեն միջուկային մարտագլխիկ կրող թևավոր հրթիռ

Ամերիկյան Lockheed Martin և Raytheon կորպորացիաները պատրաստվում են աշխատանքներ սկսել նոր թևավոր հրթիռի ստեղծման ուղղությամբ, որն ունակ կլինի միջուկային մարտագլխիկ կրել և կիրառվել մեծ շառավղով ռմբակոծություններ կատարելու համար։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հայտնել է ԱՄՆ ԶՈՒ մամուլի ծառայությունը։ Պայմանագիրը, նախնական հաշվարկով, գնահատվել է 900 մլն դոլար և 54 ամսով, սակայն կընտրվի լավագույն կորպորացիան և նրան կհանձնարարվի 1000 նշված հրթիռների արտադրությունը։ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի նախարար Հեզեր Ուիլսոնը համոզմունք է հայտնել, որ նշված զենքի ստեղծումը և զսպման այդ ռազմավարությունը կաշխատի ԱՄՆ-ի հակառակորդների նկատմամբ և թույլ կտա գնահատել վտանգի աստիճանը։

Նմանատիպ նյութեր