211652_close_icon
views-count4159 դիտում article-date 11:13 24-08-2017

ԱՄՆ-ի Տեխաս նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել թայֆունի պատճառով

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի ղեկավար Գրեգ Էբբոթթը նահանգի 30 շրջաններում մոտեցող «Հարվի» փոթորկի պատճառով բնական աղետի ռեժիմ է հայտարարել, հաղորդում է Reuters-ը։ Հայտարարութան մեջ նշվում է, որ համաձայն Ազգային օդերևութաբանական ծառայության և Փոթորիկների հսկման ազգային կենտրոնի կանխատեսումների՝ «Հարվի» փոթորիկն առաջիկա օրերին կհասնի նահանգ։ Սպասվում են ուժեղ ջրհեղեղներ ու ավերիչ քամիներ։ Ավելի վաղ ամերիկացի օդերևութաբաները հայտարարել էին, որ առաջիկայում Միացյալ Նահանգները կարող է հայտնվել նաև հզոր «Հիլլարի» փոթորկի ներքո։

Նմանատիպ նյութեր