211652_close_icon
views-count6428 դիտում article-date 22:19 23-08-2017

Արթուր Ալեքսանյան. Յուրաքանչյուր տիտղոս ինձ համար առանձնահատուկ է

Օլիմպիական խաղերի և աշխարհի եռակի չեմպիոն, հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը «Զվարթնոց» օդանավակայանում ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց, որ յուրաքանչյուր տիտղոս իր համար առանձնահատուկ է և ինքը կշարունակի համալրել չեմպիոնական հավաքածուն: «Հաղթանակներից ես չեմ հագեցել և մինչև 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղեր ձգտելու եմ հաղթել բոլոր մրցաշարերում: Յուրաքանչյուր տիտղոս ինձ համար առանձնահատուկ է: Նախկին կանոններով ըմբշամարտն ավելի դիտարժան էր, բայց ինչ կանոններ էլ ընդունեն, մենք պետք է ոսկու համար պայքարենք: Շատ ուրախ եմ Մաքսիմ Մանուկյանի համար: Շնորհավորում եմ ընկերոջս և հետագա հաջողություններ մաղթում: Իր տարիների աշխատանքով նա արժանի էր չեմպիոնական տիտղոսին: Ինչ վերաբերում է վրացի ըմբիշի հետ գոտեմարտին, գորգի վրա ամեն ինչ ասվեց: Ժամանակ քիչ էր մնում, բայց ես վստահ էի, որ կվերցնեմ որոշիչ միավորները»: Աշխարհի չեմպիոնը խոսեց նաև երկրպագուների ցուցաբերած հրաշալի աջակցության մասին. «Տրիբունայում ներկա գտնվողներից երևի կեսը հայեր էին: Նրանք ամբողջ հոգով երկրպագում էին մեզ և դա շատ էր ոգեշնչում»,- ասաց Արթուր Ալեքսանյանը:

Նմանատիպ նյութեր