211652_close_icon
views-count13623 դիտում article-date 21:07 23-08-2017

Հարյուրավոր մարզասերներ «Զվարթնոցում» դիմավորեցին աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանին և Մաքսիմ Մանուկյանին. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր «Զվարթնոց» օդանավակայանում հարյուրավոր մարզասերներ եւ պաշտոնատար անձինք դիմավորեցին հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանին և Մաքսիմ Մանուկյանին, որոնք Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում փայլուն հանդես եկան՝ նվաճելով ոսկե մեդալներ: Դիմավորողների թվում էին ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը և պաշտոնատար այլ անձինք: Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը երրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն, իսկ Մաքսիմ Մանուկյանը՝ առաջին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր