211652_close_icon
views-count3823 դիտում article-date 22:27 23-08-2017

Չադը հայտարարել է երկրում Կատարի դեսպանատան փակման մասին

Չադի իշխանությունները հայտարարել են երկրում Կատարի դեսպանատան փակման մասին: Դիվանագետներին հանձնարարվել է տասը օրվա ընթացքում դուրս գալ պետության տարածքից: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ըստ Չադի ԱԳՆ-ի` որոշումը պայմանավորված է նրանով, որ Կատարը փորձում է հարևան Լիբիայի միջոցով երկրում իրավիճակը լարված պահել: «Տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման համար Չադը կոչ է անում Կատարին դադարեցնել այն բոլոր գործողությունները, որոնք կարող են խաթարել երկրի, ինչպես նաև Չադի լճի և Սահարի շրջանի երկրների անվտանգությունը», - ասված է ԱԳՆ հայտարարության մեջ: Չադը նույնպես դադարեցնելու է իր դիվանագիտական առաքելությունը Դոհայում և այնտեղից հեռացրել է ողջ անձնակազմը:

Նմանատիպ նյութեր