211652_close_icon
views-count22177 դիտում article-date 21:37 23-08-2017

Փրկարարները տան խոհանոցից բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք

Օգոստոսի 23-ին, ժամը 09:32-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Նաիրյան փողոցի տներից մեկի խոհանոցում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները տան խոհանոցից բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Օգոստոսի 23-ին, ժամը 08:55-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Գայի փողոցի տներից մեկի անասնագոմում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր