211652_close_icon
views-count11280 դիտում article-date 18:26 23-08-2017

Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել հայ հրշեջ-փրկարարներին՝ Բորժոմիի կիրճում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օգոստոսի 23-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ուժերը ներգրավվել են Վրաստանի Բորժոմիի կիրճում բռնկված անտառային հրդեհի մարման աշխատանքներին: Հայ հրշեջ-փրկարարների վրանային ավանը ծավալվել է Ծաղվերի բնակավայրի մոտ, որից հետո հայկական արձագանքող ուժերին հատկացված տեղամասում հրդեհաշիջման աշխատանքներ է իրականացրել 2 մարտական հաշվարկ: Դեպքի վայր ժամանած Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել օգնության խնդրանքին արձագանքող բոլոր երկրներին՝ այդ թվում Հայաստանին: *** Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին հրդեհ է բռնկվել Վրաստանում՝ Բորժոմիի կիրճում (Դաբա գյուղի մոտ), և Վրաստանի իշխանությունները օգնության հայտ են ներկայացրել միջազգային հանրությանը՝ Բորժոմիում բռնկված անտառային հրդեհի մարմանն աջակցելու խնդրանքով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր