211652_close_icon
views-count13454 դիտում article-date 17:58 23-08-2017

Ռոնալդուն կարող է մինչև սեպտեմբեր հեռանալ «Ռեալից»

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել ակումբը, հայտնում է El Pais-ը: Պորտուգալացին դժգոհ է մնացել, որ Իսպանիայի Սուպերգավաթի համար պատասխան խաղում՝ «Բարսելոնայի» հետ, մրցավարին հրելու համար 5 խաղով որակազրկվել է: Երբ Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը հունիսին սկսել է տեղափոխության տարբերակներ քննարկել, և պորտուգալացին այդ տեղեկությունը չէր հերքել: Սակայն «Ռեալում» վստահ են, որ Ռոնալդուն ոչ մի տեղ չի հեռանա, թեպետ Կրիշտիանուն ինքը չի երաշխավորում, որ կմնա: «Տեսնենք, թե ինչ տեղի կունենա մինչև օգոստոսի 31-ը», ասել է Ռոնալդուի մտերիմներից մեկը:

Նմանատիպ նյութեր