211652_close_icon
views-count3112 դիտում article-date 17:23 23-08-2017

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր՝ օգոստոսի 23-ին, երեկոյան պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Այցի շրջանակներում նախատեսված են Թուրքմենստանի նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ: Հանրապետության Նախագահի նստավայրում հայ-թուրքմենական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Նմանատիպ նյութեր