211652_close_icon
views-count4038 դիտում article-date 15:55 23-08-2017

Ունիվերսիադա. Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը՝ ոսկե մեդալակիր

Թայվանի Թայփեյ քաղաքում ընթացող 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերում մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը օղակներ վարժությունում դարձել է հաղթող: Թովմասյանը ոսկե մեդալը նվաճել է 15.025 միավորով: Նրա թիմակից Արթուր Դավթյանը բազմամարտում զբաղեցրել է 5-րդ տեղը (84.150 միավոր): Դավթյանն այսօր հանդես է գալու հենացատկեր վարժության եզրափակչում: Սուսերամարտիկ Մայքլ Հովհաննիսյանը ճկասուսեր զենքաձեւում զբաղեցրել է 42-րդ հորիզոնականը:

Նմանատիպ նյութեր