211652_close_icon
views-count5468 դիտում article-date 16:21 23-08-2017

Հայաստանում կրկին բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում. ԱԻՆ

[b]Ուշադրություն՝ օգոստոսի 24-ից 28-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 24-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:[/b] Հանրապետության տարածքում օգոստոսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: [img]http://shamshyan.com/ups/images/0726143001503487345587296.jpg[/img] Երևան քաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]http://shamshyan.com/ups/images/0371508001503487330447253.jpg[/img]

Նմանատիպ նյութեր