5001 դիտում
15:16 23-08-2017
5-ամյա Նարեն կրկին ունի մեր օգնության կարիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նարեն Լոռու մարզի Ագարակ գյուղից է: Ծնվել է 2012 թվականին: Ընտանիքի 3-րդ զավակն է: Մայրն անընդհատ գտնվել է բժշկական հսկողության տակ և մասնագետները երբևէ խնդիր չեն նշել:
Փոքրիկը ծնվել է ՄՈՒԿ ախտորոշմամբ՝ ախտահարված էր կոնքազդրային հոդը: Արաբկիր ԲԿ-ն բուժման և վիրահատական ողջ ծախսերը վերցրել է իր վրա, սակայն տեղադրվող իմպլանտն արժեր 800 դոլլար և ծնողներն ի վիճակի չէին այն գնելու: Վիրահատությունը անհապաղ Էր և շատ անհրաժեշտ, օրն արդեն նշանակված էր՝ 22.06.2017թ., եթե հանրության աջակցությունը չլիներ, այսօր փոքրիկ Նարեի վիրահատությունը իրականություն չէր դառնա:
Այժմ փոքրիկը պետք է անցնի վերականգնողական կուրս: Այն պետական պատվերով կարելի է իրականացնել տարեկան երկու անգամ, սակայն պետք է կատարվի առանց ընդհատումների:
Ընտանիքը բազմանդամ է՝ յոթ հոգի և սոցիալապես անապահով: ՈՒստի դիմում ենք մեր ողջ հայությանը՝ օգնել ընտանիքին փոքրիկի վերականգնողական բուժումն իրականացնել առանց ընդմիջումների, դրա համար ընտանիքին անհրաժեշտ է 1500 դոլարին համարժեք դրամ, որով կիրականացվի բոլոր մասնավոր բուժումները և փոքրիկը կկարողանա ինքնուրույն քայլել:
Նարեի ծնողների հեռախոսահամարներն են՝ [b]+37493 058 292, +37477 461 302:[/b]
Նարեի հայրիկի` Արամ Չոբանյանի անունով ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ բանկում բացվել են հաշվեհամարներ.
[b]
16033104575907 ՀՀ դրամ;
16033104575908 ԱՄՆ դոլար;
16033104575909 ԵՎՐՈ;
16033104575910 ՌԴ ռուբլի;
SWIFT:ARMJAM22[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
17869 դիտում
16:43 04-05-2017
Կապանցի 28-ամյա կինը սուր լեյկոզով է տառապում և ունի մեր օգնության կարիքը՝ դեղերի, կամ գումարի տեսքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27597 դիտում
11:22 08-01-2018
25-ամյա հրազդանցի տղայի կյանքին վտանգ է սպառնում, նա ունի մեր օգնության կարիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
217 դիտում
18:02 17-04-2024
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ