211652_close_icon
views-count17598 դիտում article-date 14:37 23-08-2017

Բաքուն պատվել է փոշու խիտ մառախուղով, որն ավելի է խտանալու

Այսօր՝ օգոստոսի 23-ին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվին ու Աբշերոնի թերակղզուն վրա է հասել փոշու խիտ մառախուղ։ Այդ մասին հայտնում է haqqin.az-ը՝ Ադրբեջանի Էկոլոգիայի և բնական պաշարների նախարարությանը։ Նշվում է, որ նախարարության շրջակա միջավայրի մոնիթորինգի վարչության մասնագետների կողմից օգոստոսի 23-ի առավոտյան իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ Աբշերոնի թերակղզում և Բաքվում օդում առկա փոշու քանակը գերազանցում է սահմանված նորման: Պատճառը, ըստ մասնագետների, Թուրքմենստանում բարձրացած փոշու՝ մթնոլորտի վերին շերտերին հասնելն է և թերակղզում ու Բաքվում խոնավության բարձր մակարդակն ու օդի բարձր ջերմաստիճանը նպաստելու են նրան, որ մինչև օգոստոսի 26-ը օդում պարունակվող փոշու քանակն ավելանա։

Նմանատիպ նյութեր