211652_close_icon
views-count1739 դիտում article-date 12:48 23-08-2017

Հյուսիսային Կորեան կընդլայնի իր հրթիռային շարժիչների արտադրությունը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը այցելել է Քիմիական նյութերի գիտական ինստիտուտ, որտեղ էլ հրահանգել է ավելացնել արտադրվող հրթիռների և միջուկային մարտագլխիկների քանակը։ Այդ մասին հայտնել է Հյս. Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը։ «Հրահանգվել է, որպեսզի ինստիտուտը մեծացնի կոշտ վառելիքով ու մարտագլխիկներով հրթիռների արտադրությունը»,-ասված է հայտարարության մեջ։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը նշել էր, որ Փհենյանը օրեր առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների ընդունումից հետո իր գործողություններում զսպվածություն է ցուցաբերում։

Նմանատիպ նյութեր