211652_close_icon
views-count7859 դիտում article-date 10:25 23-08-2017

Եվրասիական տնտեսա­կան հանձնաժողովը Թուր­քիայից պաշտոնական դի­մում առայժմ չի ստացել. «Հայկական ժամանակ».

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Եվրասիական տնտեսա­կան հանձնաժողովը Թուր­քիայից պաշտոնական դի­մում առայժմ չի ստացել: ԵԱՏՄ-ն պատրաստ է 3-րդ երկրների հետ փոխշահավետ համագործակցության և կարող է առաջարկել փոխգործակցության տար­բեր ձևաչափեր»: Այսպիսի պատասխան է տվել Եվրասիական տնտե­սական հանձնաժողովի մամուլի ծառայության ներ­կայացուցիչ Յուլյա Նազարովան «Հայկական ժամա­նակի» հարցմանը: Հանձնաժողովից մենք հե­տաքրքրվել էինք, թե քննարկվե՞լ է արդյոք Թուրքիա­յի հետ համաձայնագիր կնքելու հարցը կամ այժմ քն­նարկումներ ընթանո՞ւմ են այդ հարցով: Մեր հարց­ման մեջ նաև հիշեցրել էինք Թուրքիայի էկոնոմիկա­յի նախարար Նիհայթ Զեյբեչկի այն հայտարարու­թյունը, որ Թուրքիան առաջարկ է ստացել, որ բանակցություններ սկսի ԵԱՏՄ-ի հետ մաքսային համաձայնագրի ստորագրման մասին և հարցրել էինք, թե ի՞նչ ձևաչափով է առաջարկ արվել Թուրքիային: Այս հար­ցին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը չի պատասխանել»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր