211652_close_icon
views-count26725 դիտում article-date 09:54 23-08-2017

Երևանում և մարզերում մի շարք դպրոցներ կդադարեն գործել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կրթության ոլորտի պատասխանատուները արդեն իսկ մատնանշում են հանրակրթական ուսումնական այն հաստատությունները, որոնք ենթակա են օպտիմալացման-միավորման: Դրանք գտնվում են թե´ Երևանում, և թե´ մարզերում: Համապատասխան նախագիծն առաջիկայում ներկայացվելու է կառավարության հաստատմանը: Ըստ այդմ, ինչպես տեղեկացանք կրթության և գիտության նախարարությունից, գործադիրի հաստատմանն արժանանալուց հետո, որպես առանձին ու ինքնուրույն միավորում, կդադարեն գոյություն ունենալ մասնավորապես հետևյալ դպրոցները` Երևանի համար 23, 41, 81: Թե դրանք որ հաստատությունների հետ կմիավորվեն, մեզ առայժմ չհաջողվեց պարզել: Բացի այդ, նախատեսվում է, որ Կույրերի երեկոյան դպրոցը կդառնա համար 14 հատուկ դպրոցի մաս: Համար 43 ավագ դպրոցը կմիանա համար 16 ավագ դպրոցին: Համար 149-ը` համար 54-ին»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր