211652_close_icon
views-count83484 դիտում article-date 22:10 22-08-2017

Իր թաղում բլբուլ կտրող Սմբուլիկը «գաի պլաշչադկայում» դառել էր խոնարհ հարս, որտեղ ինքնակամ ավտոմեքենան «բմբլահան արեց». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային Ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը հանրապետության ողջ տարածքում, որի ժամանակ օրինախախտ վարորդները ենթարկվում են վարչական պատասխանատվության, իսկ որոշ վարորդներ էլ, եթե երթևեկում են առանց վարորդական իրավունքի, չեն ունենում տեխզննման կտրոն, դիմապակիներն էլ մգեցված են, ապա, անհրաժեշտության դեպքում, այդ վայ վարորդների ավտոմեքենաները հանգրվանում են «գաի պլաշչադկայում»: Այսօր՝ օգոստոսի 22-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ավագ տեսուչ Աղաս Խաչատրյանի կողմից Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Volkswagen Passat մակնիշի 35 FX 317 համարանիշի ավտոմեքենան, որի վարորդը Երևան քաղաքի բնակիչ, 22-ամյա Սամվել Մեժլումյանն է: Վերջինս մի քանի անգամ հայտնվել է Ճանապարհային ոստիկանների տեսադաշտում, սակայն ինչպես ժողովուրդն է ասում՝ Կարմիր կովի նման իր կաշին չի փոխում, շարունակում է երթևեկել՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելով: Այսօր՝ Երևանի «գաի պլաշչադկայում» Ս. Մեժլումյանը, ով իր թաղում ավելի շատ հայտնի է Լենինգրադյանցի Սմբուլիկ, խոնարհ հարսի նման գրոհի էր դուրս եկել իր ավտոմեքենայի դիմապակու վրա: Նա ջանք չէր խնայում, որպեսզի րոպե առաջ դիմապակու վրայից հեռացներ մգեցված թաղանթը և Սմբուլիկը, որ իր թաղում բլբուլ էր կտրում, «գաի պլաշչադկայում» դառել էր խոնարհ հարս և իրեն զգում էր ավտոմեքենաների գծով սանիտար: Իր ավտոմեքենայի վրայից մաքրեց ու հեռացրեց չթույատրված այն զիզի-բիզի պարագաները, որոնց համար Ս. Մեժլումյանը, նույն ինքը՝ Սմբուլիկը, խոնարհվեց Ճանապարհային ոստիկանի աշխատանքային փայտիկի առաջ: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր