211652_close_icon
views-count9097 դիտում article-date 22:14 22-08-2017

Իրանը Twitter-ն արգելափակումից հանելու շուրջ բանակցություններ է վարում

Իրանի կապի և զանգվածային հաղորդակցության նոր նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջախրոմին հայտնել է, որ երկրի իշխանությունները բանակցություններ են վարում Twitter-ն Իրանում արգելափակումից հանելու վերաբերյալ: Այդ մասին գրում է РИА Новости-ն: «Twitter-ը հայտնել է, որ պատրաստ է բանակցություններ վարել խնդիրը լուծելու համար: Հաշվի առնելով ներկա իրավիճակը՝ այս բանակցությունների և համագործակցության հիմքեր կան: Twitter-ն անբարոյական միջավայր չէ, որը պետք է արգելափակվի», - ասել է նախարարը: Ինչպես հայտնում է աղբյուրը` Twitter-ն արգելափակումից հանելու վերջնական որոշումը կընդունվի Կիբեռտարածքի հարցերով գերագույն խորհրդի հետ մեկտեղ։ Նշենք, որ Իրանում արգելափակված են Facebook, Twitter և YouTube սոցցանցերը:

Նմանատիպ նյութեր