211652_close_icon
views-count6324 դիտում article-date 19:25 22-08-2017

ԱՄՆ-ն սկսել է ածուխ մատակարարել Ուկրաինային

ԱՄՆ-ն սկսել է ածուխ մատակարարել Ուկրաինային: Այս մասին հայտնում է ուկրաինական [url=http://www.segodnya.ua/economics/enews/ssha-nachali-otgruzku-uglya-dlya-ukrainy--1049340.html]segodnya.ua[/url]-ն: Էներգետիկ ածուխն ուղարկվել է ԱՄՆ Բալթիմոր նավահանգստից: Ուղարկման հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ուկրաինացի և ամերիկացի պաշտոնատար անձինք: ԱՄՆ-ն պայմանագրով մինչև տարեվերջ 700 հազար տոննա ածուխ կմատակարարի Ուկրաինային՝ 1 տոննան 113 դոլարով: Այն թանկ է աֆրիկյան ածխից, սակայն ավելի լավ է այրվում, վստահեցրել են մատակարարները: Առաջին խմբաքանակը՝ 62 հազար տոննա, Ուկրաինա կհասնի սեպտեմբերի սկզբին: «Ամերիկյան ածխի մատակարարմամբ ամրապնդվում է Ուկրաինայի էներգետիկ անվտանգությունը և երաշխավորում է, որ ձմռանը առանց էլեկտրաէներգիայի չենք մնա: Առևտրային տեսանկյունից սա շահավետ գործարք է: Այժմ բանակցություններ են տարվում և գինը, հավանաբար, կնվազի»,- ասել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Վալերի Չալիյը: Հանքանյութը հանվում է Փենսիլվանիա նահանգում: Այս ածուխն անհրաժեշտ է Ուկրաինայի էլեկտրակայանները գործարկելու համար: Նախկինում Ուկրաինայի էլեկտրակայաններն օգտագործում էին Դոնբասի ածուխը, սակայն շրջափակման հետևանքով բռնազավթված Դոնբասից մատակարարումները դադարել են:

Նմանատիպ նյութեր