211652_close_icon
views-count7891 դիտում article-date 19:01 22-08-2017

Կարո Փայլանը դատի է տվել թուրք սյունակագրին, որը քրիստոնյաներին «գյավուր» էր անվանել

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը բողոք է ներկայացրել Թուրքիայի դատախազություն թուրքական «Յենի Շաֆաք» պարբերականի սյունակագիր Հայրեթթին Քարամանի դեմ: Այս մասին գրում է t24.com.tr կայքը: Աղբյուրը հիշեցնում է, որ օրեր առաջ Քարամանն իր հերթական հոդվածներից մեկը վերնագրել էր «Խոզի կաշվից սփռոց դուրս չի գա, գյավուրից էլ՝ բարեկամ» թուրքական ասացվածքով՝ այդպիսով վիրավորելով քրիստոնյաներին: Փայլանը մեղադրել է թուրք սյունակագրին ժողովրդի մեջ ատելություն սերմանելու, ինչպես նաև՝ հասարակության մի մասին նվաստացնելու մեջ:

Նմանատիպ նյութեր