211652_close_icon
views-count14318 դիտում article-date 17:50 22-08-2017

Ունենք բազմաթիվ փողոցներ, որոնք անվանակոչված են ի վնաս հայ ժողովրդի գործած մարդկանց անուններով. Դավիթ Խաժակյան

«Մենք ունենք բազմաթիվ փողոցներ, որոնք անվանակոչված են այն մարդկանց անունով, որոնց գործունեությունն ի վնաս հայ ժողովրդի է եղել»,- Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր ասուլիսին անդրադարձավ որոշ փողոցների անվանակոչության վերաբերյալ իրենց առաջարկությանը: Դավիթ Խաժակյանը տեղեկացրեց նաև, որ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովից առաջարկ է եղել անվանափոխել նաև Ֆրունզեի փողոցը: Եվ հաշվի առնելով հնչեցրած հիմնավորումները, նպատակահարմարության դեպքում առաջիկայում կներառեն այդ առաջարկը: «Մենք չենք խոսում քաղաքական կամ պատմական գործչի սխալների մասին: Մենք խոսում ենք ի նպաստ, կամ ի վնաս գործող գործիչների մասին: Ոչ ոք չի կարող մեղադրել Ուինսթոն Չեչիլին, որ նա գործել է ի վնաս Անգլիայի պետականության և հօգուտ այլ կայսրության շահերի: Իսկ այն գործիչները, որոնց մասին մենք խոսում ենք՝ և՛ Կասյանը, և՛ Միկոյանը, որոնց թեթև ձեռքով ոչնչացվեց պետականությունը, իրենց քայլերով ոչ միայն չեն նպաստել հայ ժողովրդի շահերին, այլև վնասել են պետականության կայացմանը և գործել ի շահ այլ կայսրության: Ընդ որում այստեղ կարևոր էլ չի, թե որ կայսրության մասին է խոսքը»,- ընդգծեց Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը:

Նմանատիպ նյութեր