211652_close_icon
views-count21482 դիտում article-date 17:13 22-08-2017

Աշխարհի առաջնություն. Մաքսիմ Մանուկյանը ջախջախեց վրաց Եվրոպայի չեմպիոնին և դուրս եկավ եզրափակիչ

Փարիզում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: 80 կգ քաշային կարգում փայլուն է հանդես գալիս Հայաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Մանուկյանը: Կիսաեզրափակչում վերջինս ընդամենը 1 րոպե 55 վայրկյանում պարզապես ջախջախեց Եվրոպայի գործող չեմպիոն, վրացի Զուրաբի Դատունաշվիլիին` 7:0 և դուրս եկավ եզրափակիչ: Նշենք, որ 1/8 եզրափակչում Մաքսիմ Մանուկյանը 8:4 հաշվով հաղթել էր շվեդ Ալեքս Կեսիդիսին, իսկ քառորդ եզրափակիչում 3:0 հաշվով հաղթել էր գերմանացի Պասկալ Էյզելեին: Եզրափակիչում Մաքսիմ Մանուկյանի մրցակիցը կլինի բելառուս Ռադիկ Կուլիևը:

Նմանատիպ նյութեր