211652_close_icon
views-count6840 դիտում article-date 15:40 22-08-2017

Արցախում մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ են անցկացվել՝ բանակի վարչության և կառավարման մարմինների ներգրավմամբ

Բանակային նոր ուսումնաշրջանի մեկնարկային գործընթացների շրջանակում, օգոստոսի 22-ին, Արցախի հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ, մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ են իրականացվել բանակի վարչության և կառավարման մարմինների ներգրավմամբ: Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, նշված միջոցառումներին՝ ըստ գործառութային պարտականությունների մասնակցել են բաժինների և ծառայությունների պետերը, շտաբի վարչության սպայակազմը: Իրականացված համալիր գործընթացների շրջանակում անց են կացվել տարաբնույթ մարզումներ, ըստ առանձին ուղղությունների համապատասխան պաշտոնատար անձինք հանդես են եկել զեկույցներով, ծավալվել են քննարկումներ, ճշգրտվել 2017 թվականի 2-րդ կիսամյակի խնդիրները: Վերջում առաջիկա անելիքների վերաբերյալ, մարզումներին մասնակցող զինվորականները ցուցումներ ու հանձնարարականներ են ստացել բանակի հրամանատարի կողմից: Հիշեցնենք, որ բանակային նոր ուսումնական փուլը մեկնարկել է օգոստոսի 14-ին: 1-ին փուլում մարտավարաշարային պարապմունքներ են կատարվել ջոկ, դասակ, վաշտ, գումարտակ և զորամաս օղակներում, որոնց արդյունքում մասնակից բոլոր ստորաբաժանումները ներդաշնակվել և բերվել են մարտական պատրաստականության պատշաճ մակարդակի:

Նմանատիպ նյութեր