211652_close_icon
views-count18524 դիտում article-date 16:50 22-08-2017

«Երևանյան ամառ 2017». մայրաքաղաքում կայացավ «Մարզական ամառ» մոտոկրոսի առաջնությունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Լենինգրադյան փող. - Իսակովի պողոտա նորակառույց ճանապարհահատվածում տեղի է ունեցել «Մարզական ամառ» հերթական առաջնությունը, որի ժամանակ հանդիսատեսներն ականատես են եղել հեծանվասպորտի, մոտոկրոսի և սպորտային մեքենաների ցուցադրական ելույթներին: Միջոցառմանը ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը և քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը: Առաջինը ներկաներին իրենց հմտություններն են ցուցադրել շուրջ 30 հեծանվորդներ, այդ թվում՝ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության գավաթակիրներ և միջազգային մրցաշարերի մասնակիցներ: Միջոցառման երկրոդ հատվածում ապշեցուցիչ հնարքներով հանդիսատեսներին անմռանալի տպավորություններ են փոխանցել մոտոցիկլիստները, իսկ երրորդ հատվածը նվիրված էր մեքենասերներին: Այս տարի առաջնությանը մասնակցել են 3 դասի սպորտային մեքենաներ: Նշենք, որ «Մարզական ամառ» առաջնությունը կազմակերպվում է հաշվի առնելով վերջին տարիներին էքստրեմալ մարզաձևերի նկատմամբ հետաքրքրության մեծացումը: Բոլոր մարզաձևերի լավագույն երեքական մասնակիցները պարգևատրվել են մեդալներով, գավաթներով և դիպլոմներով: Միջոցառման ամբողջ ընթացքն ուղեկցվել է ռիթմիկ երաժշտությամբ, իսկ մասնակիցներին հնարավոր բժշկական օգնություն ցուցաբերելու և անվտանգությունն ապահովելու նկատառումով տարածքում մշտական հերթապահություն են սահմանել Երևանի քաղաքապետարանի «Շտապ օգնություն» ՓԲԸ և հրշեջ ծառայության անձնակազմերը, որոնց կարիքը, բարեբախտաբար, չի զգացվել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր