211652_close_icon
views-count4480 դիտում article-date 13:32 22-08-2017

Հայաստանի հավաքականը հանդես կգա աշխարհի առաջնության Բ դիվիզիոնում

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2019 թ. աշխարհի առաջնության ընտրական հիմնական փուլի ուղեգիր նվաճել չկարողանալուց հետո հանդես է գալու B դիվիզիոնում: Օգոստոսի 24-ին, Գերմանիայի Մյունխեն քաղաքում կկայանա վիճակահանություն, որի ընթացքում հայտնի կդառնա, թե ովքեր են լինելու Հայաստանի հավաքականի մրցակիցները: Սպասվում է, որ B դիվիզիոնին մասնակցելու են եվրոպական ինը հավաքականներ, որոնք ընդգրկվելու են 3 ենթախմբերում և պայքարելու են 4 ուղեգրերի համար: Հանդիպումները սկսվելու են այս տարվա նոյեմբերից:

Նմանատիպ նյութեր