211652_close_icon
views-count5918 դիտում article-date 15:07 22-08-2017

Բակո Սահակյանն ընդունել է «Թուֆենկյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդաքլյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 22-ին ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդաքլյանին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել հիմնադրամի աշխատանքն Արցախում, հույս հայտնելով, որ կազմակերպությունը կշարունակի նույն եռանդով իրականացնել իր հայրենանվեր գործունեությունը մեր հանրապետությունում:

Նմանատիպ նյութեր