211652_close_icon
views-count5940 դիտում article-date 10:34 22-08-2017

Մարզպետարանից հերքում են աղիքային վարակի տարածման լուրը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Armtimes.com-ն ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում երեխաների շրջանում տարածված է աղիքային վարակ: Նշվում էր, որ բազմաթիվ երեխաների մոտ նկատվում է փորլուծություն: Կոտայքի մարզպետարանի լրատվական ծառայությունից, սակայն չհաստատեցին տեղեկությունը: Մեր հարցմանը պատասխանելով` փոխանցել են առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վահագն Ոսկանյանի մեկնաբանությունը: Այն է` առողջապահության հաստատություններից ճշտել են, որ վարակի տարածվածության ակտիվություն չկա: «Ամեն տարվա համեմատ վարակի դեպքերի փոփոխություն կամ աճ չկա»,- ասել են Կոտայքի մարզպետարանից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր