211652_close_icon
views-count2787 դիտում article-date 12:21 22-08-2017

Պենտագոնի ղեկավարը չհայտարարված այցով ժամանել է Իրաք

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթթիսը չհայտարարված այց է կատարել Իրաք։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Նշվում է, որ Մեթթիսը Բաղդադում հանդիպումներ է անցկացնելու երկրի ղեկավար անձանց հետ, որոնց ընթացքում քննարկվելու են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հետագա պայքարին առնչվող քայլերը։ Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին իրաքյան իշխանությունները հայտարարեցին Մոսուլում ԻՊ-ի դեմ մեծ հաղթանակի մասին, որի օպերացիան սկսվել էր 2016 թվականի հոկտեմբերին։ Այս պահին օպերացիա է ընթանում Մոսուլից 70 կմ հեռավորության վրա գտնվող Թալլ-Աֆար քաղաքն ազատագրելու ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր