211652_close_icon
views-count3088 դիտում article-date 15:33 22-08-2017

ԱՄՆ-ն սառեցրել է չինական 5 ընկերությունների բանկային հաշիվները. պատճառը Հյս. Կորեայի հետ առևտրային կապն է

ԱՄՆ-ի գլխավոր դատախազությունը սահմանափակող միջոցառումներ է նախապատրաստել մի շարք չինական ընկերությունների դեմ, ինչը պայմանավորված է Հյուսիսային Կորեայի հետ արգելված առևտրային կապերը շրջանցելու փաստով, գրում է The Wall Street Journal-ը։ Թերթը՝ հղումով իր աղբյուրներին, գրում է, որ խոսքը գնում է 5 ընկերությունների մասին, ներառյալ հայտնի Dandong Zhicheng-ի։ Ամերիկյան իշխանությունները մեղադրում են վերոնշյալ 5 ընկերություններին Հյս. Կորեայի հետ դոլարով ածուխ գնելու մեջ։ Այս տարվա մայիսին ԱՄՆ-ի գլխավոր դատախազությունը հրահանգ է ստացել՝ ժամանակավորապես կալանել այդ ընկերությունների ակտիվները։ Նշվում է նաև, որ մի շարք ամերիկյան բանկեր, որոնց միջոցով չինական ընկերությունները փոխանցումներ են կատարել, հաշվետվություն են ներկայացրել դատախազություն։ Թերթը հավելում է, որ դա թույլ կտա ԱՄն-ի իշխանություններին ավելացնել ճնշումը Չինաստանի վրա։

Նմանատիպ նյութեր