211652_close_icon
views-count6082 դիտում article-date 09:55 22-08-2017

ՊՆ աշխատակիցը ՊՆ-ին դատի է տվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարու­թյան աշխատակիցները դատի են տա­լիս նախարարությանը, պատճառը ան­հիմն աշխատանքից ազատելն է: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ 2017 թվականի օգոստոսի 8-ին Թագուհի Վեքիլյանը դիմել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ դատարանը պարտավորեցնի ՀՀ պաշտպանության նախարարությանն իրեն աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչի և նախկին աշխատանքում վերականգնի: Տեղեկացանք, որ Թագուհի Վեքիլյանը ՀՀ ՊՆ զորամասի բուժքույր է եղել և օրեր առաջ արձակուրդ է գնացել: Ավելի ուշ վերջինիս են զանգել գործընկերները և ասել, որ զորամասի հրամանատարն իրեն հեռացրել է աշխատանքից: Ինչո՞ւ է զորամասի հրամանատարը արձակուրդի մեջ գտնվող բուժքրոջը առանց տեղյակ պահելու աշխատանքից ազատել: Ազատված բուժքույրը, դիմելով դատարան, փոր­ձում է դա պարզել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր