211652_close_icon
views-count97137 դիտում article-date 00:00 22-08-2017

«Քուչի տղեն», ով իրեն համարում էր «ոսկե երիտասարդ», ով աշխատում է Բյուրեղավանի էլեկտրոցանցի պետ, իր «քուչում» գլխիկոր «մուծվեց» «գաի» աշխատակցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային Ոստիկանությունը բազմիցս հորդորում է վարորդներին, որ չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում օրինախախտները ենթարկվելու են վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ տրանսպորտային միջոցները տեղափոխվելու են ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Այսօր՝ օգոստոսի 21-ին, Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն 16 փողոցի բնակիչ, 25-ամյա Վահագն Աղաջանյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս, իրեն զգալով, ինչպես ձուկը ջրում, Սարկավագի փողոցում՝ Հայաստանում Ինտերպոլի ազգային բյուրոյի դիմաց, իր վարած ВАЗ 2121 մակնիշի 44 RR 744 համարանիշի ավտոմեքենայով «թրև էր գալիս» հանդիպակաց երթևեկելի գոտում՝ վթարային իրավիճակ ստեղծելով հանդիպակաց երթևեկող մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար: Իրեն «ոսկե երիտասարդ» համարող Niva-ի վարորդը, ով իրեն համարում էր «քուչի տղա», հենց իր «քուչում» գլխիկոր վարչական պատասխանատվության ենթարկվեց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուգանված Վ. Աղաջանյանն աշխատում է «Հայաստանի էլեկտրոցանցեր» ընկերության Բյուրեղավանի մասնաճյուղի պետ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր