211652_close_icon
views-count33728 դիտում article-date 23:36 22-08-2017

Արթիկի զինկոմիսարիատում նշեցին հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհված հերոս Գառնիկ Թորոսյանի ծննդյան օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 21-ին, 2014 թվականին հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհված զինծառայող Գառնիկ Թորոսյանի ծննդյան օրն էր, հայրենիքի համար կյանքը զոհած հերոսը կդառնար 25 տարեկան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գառնիկի հայրենի՝ Շիրակի մարզի Նահապետավան գյուղում Արթիկի զինկոմիսարիատի պետի տեղակալ Դանիել Հարությունյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված զինվորի վառ հիշատակին։ Միջոցառմանը ներկա էին զինկոմիսարիատի աշխատակից Տիգրան Ֆռանկյանը, Զաքար Խաչատրյանը, Անդրանիկ Կյաժոյանը, Ոստիկանության պետի տեղակալ Մ. Մխիթարյանը և Ոստիկանության այլ ծառայողներ, ինչպես նաև հերոսի հարազատները, բարեկամներն ու ընկերները։ Գ. Թորոսյանը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալներով։ Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+

Նմանատիպ նյութեր