211652_close_icon
views-count3288 դիտում article-date 22:45 21-08-2017

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Բազե 2017»-ի հանդիսավոր բացմանը

Ծաղկաձորում մեկնարկել է «Բազե 2017» համահայկական երիտասարդական 15-րդ հոբելյանական հավաքը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, պաշտոնատար այլ անձիք: Ավանդական դարձած հավաքին այս տարի ևս մասնակցում է ավելի քան 500 երիտասարդ` Հայաստանից, Արցախից, Ջավախքից և սփյուռքից: Ի դեպ, 15 տարիների ընթացքում ավելի քան 8500 երիտասարդ է մասնակցել նախաձեռնությանը։ Հավաքի մասնակից երիտասարդները հանդես են գալիս եռագույնի ներքո ձևավորված 15 ջոկատներում: Երևանն այս տարի «Բազե 2017»-ի կներկայանա մեկ ջոկատով՝ ընդգրկվելով կապույտ ճակատում: Առանձին ջոկատներով հանդես են գալիս նաև ազգային փոքրամասնություններ, լրագրողներ, հասարակական կազմակերպություններ և այլ կառույցներ: Օգոստոսի 21-ից 27-ն անցկացվող համահայկական երիտասարդական հավաքի ծրագիրը հագեցած է լինելու մարզամշակութային միջոցառումներով ու մրցույթներով: Այս տարի, որպես նորամուծություն, մասնակիցները պատրաստելու են Հայաստանի մասին պատմող տեսահոլովակներ՝ փորձելով բացահայտել և ներկայացնել ՀՀ զբոսաշրջային ներուժը։ Բացի այդ, առանձին սլայդներով կներկայացվի Հայաստանի ապագայի վերաբերյալ հավաքի մասնակիցների տեսլականը: Նախատեսված են նաև հանդիպումներ պետական, քաղաքական, հասարակական գործիչների հետ: Համահայկական երիտասարդական հավաքի հանդիսավոր բացմանը հաջորդել է բազեականների հետ պաշտոնյաների ավանդաբար անցկացվող հարցուպատասխանը: [b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր