211652_close_icon
views-count2138 դիտում article-date 20:50 21-08-2017

Փրկարարները վատառողջ բնակչին մոտեցրել են շտապօգնության մեքենային

Օգոստոսի 21-ին, ժամը 11:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 5-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցենելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1950 թ. ծնված Ժ. Ղ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Օգոստոսի 21-ին, ժամը 08:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան 60 հասցեում քաղաքացին ծառից (մոտ 8 մետր բարձրություն) ընկել է մոտակայքում գտնվող ավտոտնակի տանիքին. իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները թիվ 60 շենքի բնակիչ՝ 1963 թ. ծնված Ա. Մ.-ին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Ա. Մ.-ը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Նմանատիպ նյութեր