211652_close_icon
views-count23289 դիտում article-date 18:31 21-08-2017

Աշխարհի առաջնություն. Արթուր Ալեքսանյանը 58 վայրկյանում «ջարդեց» մրցակցին ու դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Փարիզում ընթանում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: 98 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում, ընդամենը 58 վայրկյանում լուծեց ուզբեկստանցի Ռուստեմ Ասակալովի հարցերը և դուրս եկավ եզրափակիչ: Փայլուն հաղթանակ: Հիշեցնենք, որ 1/4 եզրափակչում Արթուրը 6:2 հաշվով հաղթեց վրացի Ռևազի Նադարեիշվիլիին: Ավելի վաղ Արթուր Ալեքսանյանը 1/16 եզրափակչում 3։1 հաշվով պարտության մատնեց իրանցի Սեյեդմոստաֆա Սալեհիզադենին, իսկ 18 եզրափակիչում 10:1 հաշվով ջախջախել էր ամերիկացի Թրեյսի Հենկոկին: Եզրափակչում հայ դյուցազնի մրցակիցը կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևը: Եզրափակիչ գոտեմարտերը կսկսվեն Երևանի ժամանակով 21:00-ին և ուղիղ եթերով կցուցադրվեն Հ1 հեռուստաընկերությամբ: Մեր մյուս ըմբիշներն արդեն ավարտել են իրենց մրցելույթները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր