211652_close_icon
views-count32389 դիտում article-date 17:39 21-08-2017

Աշխարհի առաջնություն. Արթուր Ալեքսանյանը վրեժխնդիր եղավ վրաց ըմբիշից ու դուրս եկավ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փարիզում ընթանում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: 98 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը քիչ առաջ 1/4 եզրափակչում համառ պայքարում 6:2 հաշվով հաղթեց վրացի Ռևազի Նադարեիշվիլիին և դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալը։ Ի դեպ, սա այն նույն վրացի ըմբիշն է, որին Թբիլիսիի մրցաշարում՝ Արթուր Ալեքսանյանի հետ գոտեմարտում մրցավարները հաղթանակ էին նվիրել: Կարելի է ասել, որ հայ մարզիկը վրեժխնդիր եղավ: Հիշեցնենք, որ հայ դյուցազնը 1/16 եզրափակչում 3։1 հաշվով պարտության մատնեց իրանցի Սեյեդմոստաֆա Սալեհիզադենին, իսկ 18 եզրափակիչում 10:1 հաշվով ջախջախեց ամերիկացի Թրեյսի Հենկոկին: Մեր մյուս ըմբիիշը, 75 կգ քաշային Կարապետ Չալյանը, քառորդ եզրափակչում 1:2 հաշվով ցավալի պարտություն կրեց սերբ Վիկտոր Նեմեսից ու դուրս մնաց հետագա պայքարից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր