211652_close_icon
views-count3356 դիտում article-date 18:44 21-08-2017

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ցավակցական խոսքը Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ

Ցավով տեղեկացա նշանավոր մտավորական, անվանի գրող, հրապարակախոս, դրամատուրգ, Երևանի պատվավոր քաղաքացի Պերճ Զեյթունցյանի մահվան մասին: Ահռելի է նրա ավանդը հայ արձակի, դրամատուրգիայի, ազգային կինոյի ու թատերարվեստի ոլորտներում: Մտավորականի իր բարձր, զուսպ ու խոհեմ կերպարը բացառիկ օրինակ էր մեզանում, իսկ հայրենասիրական ու քաղաքացիական բովանդակության ստեղծագործությունները՝ բացառիկ արժեքներ, որոնք շարունակելու են կրթել նոր սերունդներ: Իմ խորհին ցավակցությունն եմ հղում Ձեյթունցյան ընտանիքին, ընկերներին ու մտերիմներին, ինչպես նաև բազմահազար ընթերցողներին ու երկրպագուներին:

Նմանատիպ նյութեր