211652_close_icon
views-count5699 դիտում article-date 17:00 21-08-2017

Այսօր վերջին անգամ կհնչեն «Բիգ Բեն»-ի զանգերը

Այսօր՝ օգոստոսի 21-ին, Լոնդոնի հանրահայտ «Բիգ Բեն» աշտարակի զանգերը վերջին անգամ կղողանջեն 4-ամյա վերականգման աշխատանքներից առաջ, հաղորդում է BBC-ն։ Ժամացույցները ապամոնտաժվելու են և մանրակրկիտ կերպով մաքրվեն։ Խորհրդարանում նշել են, որ ժամացույցները կանգնեցվելու են աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Վերականգնման աշխատանքների վրա ծախսվելու է 29 մլն եվրո։ Ժամացույցների անվտանգության ծառայության պետ Սթիվ Ջեգգսի խոսքով՝ ժամացույցների մաքրումը կապահովի նրա երկարաժամկետ աշխատանքը, ինչպես նաև աշտարակի անվտանգությունը։ Այդուհանդերձ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կոչ է արել իշխանություններին վերանայել որոշումը և կրճատել վերականգման աշխատանքների ժամկետը։

Նմանատիպ նյութեր