211652_close_icon
views-count5871 դիտում article-date 16:49 21-08-2017

Հավանություն է տրվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաստիքացուցակին

ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանի նախագահությամբ կայացել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի խորհրդի նիստը: Նիստին մասնակցել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ՀՀ արդարադատության նախարարությունների, ինչպես նաև գիտական ոլորտի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Խորհուրդը քննարկել է օրակարգային 2 հարց` ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաստիքացուցակին և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերին հավանություն տալու և տեսչական մարմնի ղեկավարի տեղակալների պաշտոններում նշանակելու համար ՀՀ վարչապետին թեկնածուների ներկայացման հարցերը: Տեսչական մարմնի խորհրդի նախագահ Արծվիկ Մինասյանի առաջարկությամբ, մարմնի հաստիքացուցակում որոշվել է նախատեսված <<Տեսչական մարմնի ղեկավարի խորհրդականի>> երեք հաստիքները փոխել երկու հաստիքով, ստեղծել մեկ <<իրավախորհրդատուի>> հաստիք: Խորհուրդը նաև որոշել է հավանություն տալ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաստիքացուցակին և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերին և «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանին հանձնարարվել է 1-օրյա ժամկետում ղեկավարի տեղակալների պաշտոններում Մարատ Բադալյանի և Իգոր Սարգսյանի թեկնածությունները ներկայացնել ՀՀ վարչապետին:

Նմանատիպ նյութեր