211652_close_icon
views-count5952 դիտում article-date 15:32 21-08-2017

«Բարսելոնան» «Բորուսիային» 100 մլն եվրո կվճարի Դեմբելեի համար

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեյի՝ «Բարսելոնա» տեղափոխվելու հավանականությունը էապես մեծացավ: Ակումբները նախնական համաձայնության են եկել ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի շուրջ: «Բորուսիան» կստանա 100 մլն եվրո միանվագ վճար, ևս 30 միլիոնը գործարքում կներառվեն որպես հնարավոր պարգևավճարներ՝ «Բարսելոնայի» կազմում Դեմբելեի նվաճումների համար: Ներկա պահին կողմերը քննարկում են պարգևավճարների պայմաններն ու նրանց վճարումների չափերը: Նախորդ շաբաթվա մեծ մասը Դեմբելեն Ֆրանսիայում անցկացրեց. ի նշան բողոքի, որ «Բորուսիան» նրան չի ցանկանում վաճառել «Բարսելոնային»:

Նմանատիպ նյութեր