211652_close_icon
views-count4108 դիտում article-date 15:31 21-08-2017

Սերգեյ Լավրովն արձագանքել է ՌԴ-ում ԱՄՆ վիզաների տրամադրման գործընթացը դադարեցնելու որոշմանը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոստացել է ի պատասխան Վաշինգտոնի [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/21/1075260/]քայլերի[/url]՝ չբարդացնել ԱՄՆ-ի քաղաքացիներին ՌԴ վիզաների տրամադրման գործընթացը։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, Լավրովը հայտարարել է Եգիպտոսի իր գործընկեր Սամեհ Շուքրիի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Պատասխան գործողությունների հաշվով, ինչպես ես արդեն ասացի, անհրաժեշտ է մանրակրկիտ ձևով ուսումնասիրել որոշումը, որը կայացրել են ամերիկացիները։ Այսինքն, եթե ինչ-որ մեկը հույս ունի, որ այս պարագայում հիմար արարքը վարակիչ կլինի, ապա սխալվում է»,-ասել է Լավրովը։ Վերջինիս խոսքով՝ Վաշինգտոնի որոշումն ուղղված է նրան, որպեսզի առաջ քաշի ռուսների դժգոհությունը երկրի ղեկավարությունից։ Նա հավելել է, որ այդպիսի տրամաբանությունը հայտնի է նրանց, ովքեր կազմակերպում են գունավոր հեղափոխություններ։ «Եվ այդ մղումը ակնհայտորեն Օբամայի ադմինիստրացիայից է սերում»,-ասել է նա։

Նմանատիպ նյութեր