211652_close_icon
views-count9214 դիտում article-date 14:52 21-08-2017

ԱՄՆ-ն դադարեցնում է Ռուսաստանի ողջ տարածքում վիզաների տրամադրման գործընթացը

Միացյալ Նահանգները կդադարեցնի Ռուսաստանի ողջ տարածքում ԱՄՆ վիզաների տրամադրումը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ-ում ԱՄն դեսպանատունը։ «Ռուսաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակիցների թվի կրճատման միջոցառումների հետ կապված՝ 2017 թվականի օգոստոսի 23-ից սկսած՝ Ռուսաստանի ողջ տարածքում ԱՄՆ ոչ ներգաղթային վիզաների տրամադրման գործընթացը կդադարեցվի»,-ասված է հաղորդագրոթյան մեջ։ Միևնույն ժամանակ նշվում է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից գործընթացը կվերականգնվի Մոսկվայում, այլ վայրերում այն դադարեցվելու է անորոշ ժամանակով։ Չեղյալ են հայտարարվեու նաև նախապես ձեռք բերված հարցազրույցների մասին պայմանավորվածությունները։

Նմանատիպ նյութեր