211652_close_icon
views-count4833 դիտում article-date 14:21 21-08-2017

Նեյմար. «Բարսելոնան» ավելի լավ ղեկավարության է արժանի

«Բարսելոնայի» նախկին հարձակվող, ներկայումս ՊՍԺ-ի խաղացող Նեյմարը քննադատել է կատալոնական ակումբի ղեկավարությանը: Հիշեցնենք, որ այս ամռանը փարիզցիները 222 մլն եվրոյով «Բարսելոնայից» ձեռք բերեցին 25-ամյա բրազիլացուն: «Ցանկանում եմ ճշմարտությունն ասել. ես շատ հիասթափված եմ «Բարսելոնայի» ղեկավարությունից: Ես «Բարսելոնայում» չորս հրաշալի տարիներ եմ անցկացրել: Ես այնտեղ երջանիկ եմ եղել հենց սկզբից ու երջանիկ էլ հեռացել եմ: Սակայն ես երջանիկ չէի ակումբի ղեկավարների հետ: Իմ կարծիքով, նման մարդիկ չպետք է աշխատեն «Բարսելոնայում»: Ակումբն արժանի է ավելի լավ ղեկավարության, ամբողջ աշխարհն այդ մասին գիտի: Հուսով եմ, «Բարսայի» գործերը կկարգավորվեն, և նա նորից մրցունակ թիմ կդառնա», ասել է Նեյմարը:

Նմանատիպ նյութեր