211652_close_icon
views-count57338 դիտում article-date 11:59 21-08-2017

Արտակարգ դեպք Երևանում. «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստովում օգոստոսի 19-ին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ծննդատանը 28-ամյա ծննդկանի երեխայի մահանալու փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ օգոստոսի 20-ին, Երևան քաղաքի Շիրազի փողոցի բնակիչ՝ 28-ամյա Արամ Հ.-ն, դիմել է Ոստիկանություն և հայտնել, որ օգոստոսի 19-ին, ժամը 14։30-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնի «Վերարտադրողական պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ»-ում իր կինը՝ Գ. Ս.-ի, ով 41 շաբաթական հղիության մեջ է եղել, բժիշկ Արմեն Բլբուլյանի կողմից չնախատեսված Կեսարյան հատում կատարելու ժամանակ բժշկի մեղքով նորածինը մահացել է։ Հայրը կարծում է, որ նորածինը մահացել է բժշկի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են քննչական բաժին։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր