211652_close_icon
views-count9185 դիտում article-date 23:13 20-08-2017

Ռոհանին միջուկային ծրագրի մասին պայմանագրի պաշտպանությունն Իրանի քաղաքականության առաջնահերթությունն է համարում

Իրանի նախագահ Հասան Ռոհանին երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է համարում իրանական միջուկային ծրագրի մասին համաձայնագրի պաշտպանությունը: Այդ մասին գրում է РИА Новости-ն: «Զարիֆի ամենամեծ պարտականությունը ԱԳՆ-ում այն է, որ պաշտպանի Իրանի միջուկային համաձայնագիրն ու ԱՄՆ-ին ու Իրանի դեմ տրամադրված մյուս երկրներին թույլ չտա հաջողության հասնել գործարքը ոչնչացնելու իրենց ծրագրերում»,- ասել է Ռոհանին: Հիշեցնենք, որ Իրանի իշխանությունները դիմել են ՄԱԿ ԱԽ-ին՝ դժգոհելով ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներից ու Վաշինգթոնին մեղադրել միջուկային գործարքի խախտման մեջ։

Նմանատիպ նյութեր