211652_close_icon
views-count51607 դիտում article-date 20:51 20-08-2017

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ հազարից ավելի երկրապահներ այս պահին Արցախ աշխարհում են.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր սահմանամերձ զորամասեր այցելեց նաեւ ԵԿՄ առաջնորդը: Նա տեղում ծանոթանում է բանակի մարտունակությանը, լրացուցիչ անգամ համոզվում, որ այսօրվա զինվորները ազգի նվիրյալներ են եւ ցանկացած պահի կարող են կատարել ցանկացած մարտական առաջադրանք: Զորավարի ղեկավարությամբ ծաղկադրում արվեց տարբեր հուշարձանների մոտ: Առանձնակի պատմություն ունի Արալեռի զորամասում տեղադրված խաչքարը: Ժամանակին այս խաչքարը հենց հրամանատար Մանվել Գրիգորյանն էր նվիրել զորամասին: Նախորդ տարվա ապրիլյան պատերազմի օրերին հակառակորդի արկակոծումից խաչքարը վնասվել էր: ԵԿՄ վարչության նախագահի նախաձեռնությամբ ոչ միայն այդ խաչքարը վերականգնվեց, այլեւ դրա կողքին կանգնեցվեց Ջուղայի խաչքարի կրկնօրինակը, որպեսզի թուրք ազերին եւ ամբողջ աշխարհը հասկանան, որ հայի արարչաստեղծ ոգին, հայի հավատքը, հայ մշակույթն անմահ են: Երկրապահական պատվիրակությունները շարունակեցին այցելությունները դիրքեր, մարտական հենակետեր՝ տեղում ծանոթանալով տեսահսկողական ժամանակակից տեխնիկային, զինվորականության պատրաստվածությանը: Այսօրվանից ուխտագնացներին միացան երաժշտախմբերը, մշակութային կոլեկտիվները: Ավանդույթի համաձայն՝ առաջին համերգն անցկացվեց Գորիսի զորամասում, որից հետո ԵԿՄ մշակությաին խմբերը մտան Արցախ աշխարհ: Ըստ ծրագրի՝ վաղը եռասերունդ Երկրապահը, Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, կլինի Մարտակերտի եւ Ասկերանի տարածքների բոլոր բնակավայրերում, բոլոր հուշարձանների մոտ, մյուս օրը՝ Հադրութի եւ Մարտունու տարածաշրջաններում, օգոստոսի 23-ին՝ Ստեփանակերտի, 24-ին՝ Շուշիի: Օգոստոսի 24-ին Շուշիում կկայանա նաեւ երկրապահական ուխտագնացության հիմնական միջոցառումը, որից հետո դեռ ծրագիրը Քաշաթաղում, այլ տարածքներում կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 2-ը: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 257+
257+

Նմանատիպ նյութեր