211652_close_icon
views-count3643 դիտում article-date 18:51 20-08-2017

Ֆրանցիսկոս պապը կոչ է արել աղոթել աշխարհն ահաբեկչությունից ազատելու համար

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հավատացյալներին կոչ է արել աղոթել աշխարհն ահաբեկչությունից ազատելու համար: Այդ մասին գրում է РИА Новости-ն: «Մեր սրտերում ցավ ենք տանում ահաբեկչական ակտերի համար, որոնք վերջին օրերի ընթացքում բազմաթիվ զոհերի պատճառ են դարձել Բուրկինա Ֆասոյում, Իսպանիայում և Ֆինլանդիայում: Աղոթենք բոլոր մահացածների, վիրավորների և նրանց բարեկամների համար: Աստծուց խնդրենք ողորմություն և խաղաղություն, խնդրենք, որ նա ազատի աշխարհն այդ անմարդկային բռնությունից», - ասել է Հռոմի պապը:

Նմանատիպ նյութեր