211652_close_icon
views-count3989 դիտում article-date 17:58 20-08-2017

Տուրկու քաղաքում ահաբեկչության հետևանքով վիրավորված 4 մարդ դեռևս հիվանդանոցում է

Ֆինլանդիայի տուրկու քաղաքում ահաբեկչության հետևանքով վիրավորում ստացած 4 մարդ դեռևս հիվանդանոցում է: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` նրանց թվում է նաև 18-ամյա մարակկացին, ով կասկածվում է ահաբեկչությունը կազմակերպելու մեջ: Հիշեցնենք, որ երեկ Տուրկու քաղաքում մարոկկացի18-ամյա երիտասարդը դանակով հարձակվել էր անցորդների վրա: Ոստիկանությունը կրակ էր բացել հարձակվողի վրա և ձերբակալել նրան: Միջադեպը որակվել էր որպես ահաբեկչություն: Զոհվել էր 2 Ֆինլանդիայի քաղաքացի, 8 մարդ ստացել էր վնասվածքներ։

Նմանատիպ նյութեր