211652_close_icon
views-count4123 դիտում article-date 12:31 20-08-2017

Մայամիում կրակոցների պատճառով խոշոր առևտրի կենտրոն է տարհանվել

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մայամիում խոշոր առևտրի կենտրոն է տարհանվել: Այս մասին հայտնում է NBC News-ը: Աղբյուրը տեղեկացնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Dolphin առևտրի կենտրոնում, որի այցելուները ահազանգել են ոստիկանություն և հայտնել, որ ներսում կրակոցներ են հնչում: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության և հատուկ ծառայությունների մեծ թվով աշխատակիցներ: Ըստ ականատեսների խոսքերի՝ կրակոցներից վախեցած առևտրի կենտրոնի այցելուները թաքնվել են խանութներում: Միջադեպի արդյուքում ոչ ոք չի տուժել, իսկ առևտրի կենտրոնում կրակողին չեն հայտնաբերել: Պարզվում են դեպքի հանգամանքները:

Նմանատիպ նյութեր